Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։05-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Հասրաթյան փողոցում, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Opel Astra և Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենաները։

Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Վթարի հետևանքով «Իզմիրլյան» ԲԿ են տեղափոխվել 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։