ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի կալանավորվախծ եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը շարունակում է մնալ քաղաքացիական հիվանդանոցում։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։ Նրան հիշեցնենք, հիվանդանոց էին տեղափոխել կալանավորումից հետո։

Փաստաբանի խոսքով՝ Սուքիասյանը առողջական խնդիրներ ունի։ «Դեռ ՔԿ չի տեղափոխվել, բուժումներ է ստանում, այդ իսկ պատճառով հիվանդանոցում է գտնվում»,- ասաց փաստաբանը։ Ըստ նրա իր պաշտպանյալը բուժումներ  է ստանում։ «Որոշակիորեն դեռևս լուրջ առողջական խնդիրներ ունի, մի մասը ընթացիկ բուժում են, մյուս մասը՝ նոր են պատրաստվում բուժել։ Ամեն դեպքում հիվանդանոցում գտնվելը միանշանակ ճիշտ է»,- նշեց Գոռ Միքայելյանը։

Միաժամանակ փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանը Ռոբերտ Սուքիասյանի կալանավորումը երկու ամսով երկարաձգելու որոշում է կայացրել։ Հարցին, թե ինչո՞վ եք պայմամավորում կալանքի ժամկետի երկարաձգումը, փաստաբանը պատասխանեց, թե առաջին հերթին դատավորի անձով, ապա պարզաբանեց․ «Դատավորը եղել է Վաչե Մարգարյանը, ով հայտնի է նախաքննության մարմիններին ներկայացրած միջնորդությունը դակելու հեղինակությամբ»։ Միքայելյանն ասաց, որ որոշումը բողոքարկել են, դեռեւս նիստի նշանակման օր չկա։

Հիշեցնենք, որ  այս տարվա հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։  Կրակողը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն էր։

Irakanum.am