Սեպտեմբերի 17-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի «գաի պոստի» մոտ, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 23-ամյա Աղասի Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի և Լոռու մարզի բնակիչ, 83-ամյա Վաչիկ Շահբազյանի վարած  ВАЗ 2107 մակնիշի  ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Վ. Շահբազյանի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչ, 59-ամյա Ք. Շ.-ն և Արագածոտնի մարզի բնակիչ, 59-ամյա Ս. Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վարորդերին ու վիրավորներին մինչ շտապօգնության ժամանումը, օգնություն են ցուցաբերել վթարի հարևանությամբ գործող «Բարդիներ» ռեստորանային համալիրի աշխատակիցները:

Աղբյուրի տեղեկություններով՝  վարորդներից Ա. Սարգսյանը ծառայում է Ոստիկանության զորքերում: