Ռուսաստանի քաղաքներից առաջինը Մոսկվայում են սկսել կիրառել մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի նոր պատրաստուկները, առաջին հիվանդները դարձել են հղիները: Այս մասին հայտնել Է սոցիալական զարգացման հարցերի գծով Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասիա Ռակովան։

«Բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, COVID-19-ով հիվանդ կանանց բուժման համար հղիության ժամանակաշրջանում հնարավոր Է մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի պատրաստուկների կիրառումը: Այսօրվա դրությամբ Մոսկվայում արդեն ավելի քան 70 հիվանդ ստացել Է այս թերապիան»,-Ռակովայի խոսքը մեջբերում Է Մոսկվայի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:

Նա նշել Է, որ պատրաստուկները կիրառելիս չեն գրանցվել անցանկալի երևույթներ, նշվել Է վիրուսի արագ չեզոքացում և հիվանդների վիճակի բարելավում: