Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել է ռուսական «Спутник V» պատվաստանյութի գրանցման գործընթացը։ Այս մասին հայտնել է ԱՀԿ կազմում գործող Համա-Ամերիկյան առողջապահական կազմակերպության ղեկավար Ժարբաս Բարբոսան, ըստ ТАСС-ի փոխանցման։

Նման որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ այն ֆաբրիկաներից մեկում, որտեղ արտադրվում է այս պատվաստանյութը, չի համապատասխանում արտադրության նոր պրակտիկայի կանոններին։ Կասեցումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական պատվաստանյութ արտադրող ընկերությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկի հայտնաբերված թերությունները վերացնելու եւ նոր ստուգումներ չեն անցկացվի։