ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ պաշտպանական առաջադեմ տեխնոլոգիաների փոխանակման համար, հաղորդում է Politico-ն:

Աշխատանքային խմբին կտրվի AUUKUS հապավումը, որը անգլերենով նշում է երեք երկրների անունները:

Նոր պայմանագիրը կպարզեցնի արհեստական բանականության, կիբեռնետիկ եւ ստորջրյա համակարգերի ոլորտում տեղեկատվության եւ տեխնոլոգիական նորամուծությունների փոխանակումը եւ երկար հեռավորություններից հարվածներ հասցնելու կարողությանը:

Խմբի նիստերում կքննարկվի նաեւ միջուկային անվտանգության թեման: