Ռուսաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշխատի 55 պետությունից ժամանած գրեթե 250 միջազգային դիտորդ: Այս մասին հաղորդել Է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։

«Այս պահին, ըստ նախնական տվյալների (սրանք դեռ գրանցման վերջնական արդյունքները չեն), իրենց մասնակցությունն Է հաստատել 55 երկրի 249 միջազգային դիտորդ: Ընդգծում եմ՝ նրանք միջազգային դիտորդի կարգավիճակ ունեցողներն են, այլ ոչ թե փորձագետի»,-ԿԸՀ-ի ղեկավարն ասել Է հարցազրույցում, որը սեպտեմբերի 15-ին հրապարակվել Է «Ռոսիյսկայա գազետա» թերթում:

ՌԴ Պետդումայի ընտրություններում և տարածաշրջանային ընտրություններում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ից միև 19-ը: Ընտրելու են ութերորդ գումարման Պետդումա, ինը տարածաշրջանի ղեկավար (ևս երեքին կընտրեն տարածաշրջանային խորհրդարանները), ինչպես նաև 39 տարածաշրջանների պետական իշխանության օրենսդիր մարմինների պատգամավորներ։