ՀՀ կառավարությունը ներկայացրել է, թե «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունմամբ ինչ արդյունք է ակնկալվում:

«Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և  7-ը կսահմանվեն որպես աշխատանքային օրեր և կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա»,- նշված է հիմնավորման մեջ։

Գնահատման արդյունքներով՝

5 լրացուցիչ աշխատանքային օրերի դեպքում այլ հավասար պայմաններում՝

  • համախառն ներքին արդյունքի ծավալը կավելանա 88․6 մլրդ դրամով,
  • համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից
  • առևտրրի թողարկումը կավելանա 47․5 մլրդ դրամով,
  • արդյունաբերության թողարկումը կավելանա 35․4 մլրդ դրամով,
  • ծառայությունների թողարկման ծավալը կավելանա 33․9 մլրդ դրամով,
  • գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները կավելանան համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով։