ԱՄՆ կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոունը և Ջեքի Սփեյերը Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին օրենքում փոփոխություններ են ներկայացրել, որոնցով առաջարկում են զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։ Այդ մասին նշված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ֆեյսբուքյան էջում։

«Շնորհակալություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատից Շերմանին, Սփեյերին և Փալոունին այն բանի համար, որ նրանք Կոնգրեսում իրենց գործընկերներին հնարավորություն են տվել քվեարկել նավթով հարուստ Ադրբեջանին օգնության զրոյացման օգտին»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: