ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում ՀԱՊԿ եւ ՇՀԿ-ի գագաթաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունից ելնելով, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Երեքշաբթի Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի ղեկավարը պատմել է, որ իր շրջապատում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի հայտնաբերման հետ կապված՝ պետք է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի:

«Դա հաշվի առնելով՝ Ռուսաստանի նախագահը այս շաբաթ Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին եւ ՀԱՊԿ-ի ու ՇՀԿ-ի անդամ երկրների ղեկավարների համատեղ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով», — ասվում է հայտարարության մեջ: