Ռուսական խաղաղապահ զորակազմի մոտ 300 զինծառայող վերապատվաստում է անցել կորոնավիրուսի դեմ։ Զինվորականները ստացել են «Գամ-Քովիդ-Վակ» (Սպուտնիկ V) դեղամիջոցի առաջին բաղադրիչը, այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Զինծառայողների շրջանում վերապատվաստումն անցկացվել է անցյալ շաբաթվա ընթացքում: 296 զինծառայող է վերապատվաստվել: Նրանք պատվաստման ամբողջական ընթացքն անցել էին կես տարի առաջ: Հետպատվաստումային բարդացումներ չեն հայտնաբերվել: Ըստ գերատեսչության՝ 2-րդ դեղաչափը վերջիններս կստանան 21 օրից:

Առաջին հերթին վերապատվաստում ստացել են բուժաշխատողները, հրամանատարական կազմն ու հերթապահ ստորաբաժանումները, այնուհետև՝ մյուս զինծառայողները: