Երևան ժամանեց Ֆրանսիայի կողմից ուղարկված #COVID19 պատվաստանյութի 25 000 դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը:

Ֆրանսիան Հայաստանի կողքին է ՝ համաճարակին դիմագրավելու նպատակով:

Հայաստանին 200 000 դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին օգոստոսի 3-ին հայտնել էր Նախագահ Էմանուել Մակրոնը:

ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում: