Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար է ընտրվել Արմեն Գալջյանը, իսկ քարտուղար՝ Լեւոն Հովհաննիսյանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ավագանու ննիստի ժամանակ նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ համաձայն ԿԸՀ-ի օգոստոսի 16-ի համապատասխան արձանագրության «Իմ քայլը» խմբակցության ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Արտյոմ Հակոբյանի մանդատը տրվել է Արտաշես Ջավադյանին: Սակայն վերջինս եւս իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել, հետեւաբար մանդատը բաժին է ընկել «Իմ քայլի» ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Տիգրան Խաչատրյանին:

Բացի այդ ավագանին քվեարկեց եւ որոշեց, որ ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին: