Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնել է Թուրքիա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Սեպտեմբերի 14 -ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ -գնդապետ Զաքիր Հասանովը և պաշտպանության փոխնախարար — օդուժի հրամանատար, գեներալ -լեյտենանտ Ռամիզի Թաիրովը մեկնել են Թուրքիա », — հայտնում է մամուլի ծառայությունը: