Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմանները որպես իր սեփական սահմաններ, քանի որ երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամ են: Այս մասին տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության սենատոր եւ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը, փոխանցում է «Sputnik Մերձավոր արտասահման»-ի  տելեգրամ ալիքը: https://t.me/s/sputniklive

«Ռուսաստանը օբյեկտիվորեն շահագրգռված է, որպեսզի մեր սահմանների երկայնքով խաղաղություն լինի»,- ընդգծել է սենատորը:

«Մեր ռազմական դոկտրինը նախագծված է այնպես, որ, պաշտպանելով ինքներս մեզ եւ մեր դաշնակիցներին, մենք դիմակայում ենք «մնացած բոլորին միասին վերցված»: Եվ ով պետք է՝ գիտի դա»,- ասել է Կլիմովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Ադրբեջանի եւ Թուրքիայի մերձեցմանը: