Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցուցադրվել է մարտական ​​ռոբոտների ստորաբաժանման աշխատանքը Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող «Մուլինո» զորավարժադաշտ կատարած այցի շրջանակներում, որտեղ ընթանում են «Արեւմուտք-2021» ռուս-բելառուսական ռազմավարական վարժանքները, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Ահա մարտական ​​ռոբոտների առաջին ստորաբաժանումը: Բավականին լուրջ են զինված: Կառավարման հեռահարությունը մինչեւ երեք կիլոմետր է: Յուրաքանչյուրն ունի չորս ՀՏԿՀ», — ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահին ցույց տալով զորավարժադաշտը:

Վլադիմիր Պուտինը պոլիգոն է ժամանել օրվա երկրորդ կեսին՝ ուղղաթիռով: Հրամանատարական կետում ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին հայտնել է, որ Նիժնի Նովգորոդի մարզում անցկացվող վարժանքներում ներգրավված է մոտ 20 հազար անձնակազմ, 5.6 հազար միավոր զենք եւ ռազմական տեխնիկա, մոտ 160 տանկ, ավելի քան 100 ինքնաթիռ եւ ավելի քան 100 ուղղաթիռ: