Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սահակ Օհանյանն ազատվել է Հայաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Սահակ Օհանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Օհանյանը այս պաշտոնում նշանակվել էր 2019-ի դեկտեմբերին։

 

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Պողոս Պողոսյանն ազատվել է զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Պողոս Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: