Ոսկու գինը երկուշաբթի թույլ աճ է գրանցում, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.08 տոկոսով կամ 2.14 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1793.5 դոլար: Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել են 0.49 տոկոսով եւ կազմել 23.782 դոլար մեկ ունցիայի դիմաց:

Ոսկին մի փոքր ավելի թանկ է նախորդ երկու առեւտրային նստաշրջաններում անկումից հետո: Ընդ որում, ընդհանուր առմամբ, անցած շաբաթն ամենահաջողը չէր թանկարժեք մետաղի համար, քանի որ դրա արժեքը կորցրել է ավելի քան 2 տոկոս: Սա ոսկու գնի առաջին անկումն է չորս շաբաթվա ընթացքում: