Այսօր՝ սեպտեմբերի 13-ին,  վրաերթ-ավտովթար է  տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 63-ամյա Անդրանիկ Դավթյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կանաչապատ գոտու մեջ վրաերթի ենթարկել նշված հատվածում աշխատանքներ կատարող Ճանշինի աշխատակից, Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Ռուբեն Հակոբյանին: