Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ կանխելու քրիստոնեական Հունգարիայի մահը:

«Ես խնդրեցի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին թույլ չտալ, որ քրիստոնեական Հունգարիան մահանա»,- ասել է կառավարության ղեկավարը կիրակի իր ֆեյսբուքյան էջում՝ Բուդապեշտում գտնվող պապի հետ հանդիպումից հետո: Օրբանը նաև լուսանկար է տեղադրել Վատիկանի պատվիրակության հետ հանդիպումից:

Հունգարիայի խորհրդարանը հունիսի 15-ին ընդունել է օրենք, որն արգելում է նույն սեռի ներկայացուցիչների հարաբերությունների ցուցադրումը կրթական նյութերում կամ հեռուստահաղորդումներում, որոնք նախատեսված են մինչև 18 տարեկան մարդկանց համար: