Իրանում մինչև տարեվերջ՝ ըստ իրանական օրացույցի, տեղական «Ֆախրա» պատվաստանյութի 20 մլն դեղաչափ կարտադրվի: Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը՝ նշելով, որ դեղամիջոցը մշակվել է երկրի պաշտպանության նախարարության կողմից:

Պաշտպանական գերատեսչությանն առընթեր կենտրոնում մեկնարկել է «Ֆախրա» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների 3-րդ փուլը: Նախատեսվում է մինչև 2022 թվականի մարտն առողջապահության նախարարությանը 20 մլն դեղաչափ մատակարարել տվյալ պատվաստանյութից:

Նախարարությունից հայտնել են, որ նոր գործարանի բացումից հետո ամեն ամիս արտադրվող պատվաստանյութի քանակը կհասնի 5 մլն դեղաչափի: