Իշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ՀՀ քաղաքացիների հնարավոր ձերբակալություններն ու գերեվարումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Իշխանությունները լեգետիմացնում են ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ՀՀ քաղաքացիների հնարավոր ձերբակալություններն ու գերեվարումը…

Օրեր առաջ կապիտուլյանտի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածների մասին ադրբեջանական տեղանուններով խոսելը, ադրբեջանական զորքերի կողմից այդ ճանապարհի փակելը, երեկ ադրբեջանական ոստիկանության կողմից նույն ճանապարհով անցնող իրանական բեռնատարները ստուգելը և այդ փաստի մասին ՀՀ ԱԱԾ կողմից տարածված հայտարարության մեջ կրկին ադրբեջանական տեղանուններով խոսելը ոչ այլ ինչ է, քան պետական մակարդակով ընդունել, որ ՀՀ քաղաքացիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու դեպքում նրանք «ապօրինի» հատում են Ադրբեջանի Հարնապետության պետական սահմանը…
Ահա կապիտուլյանտ իշխանությունների ապագան…»,- գրել է Մակինյանը։