ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակը իրեն այլընտրանք չի թողնում, եւ ինքը ստիպված կլինի մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին, հայտնում է Fox News-ը:

Թրամփը շարունակում է հայտարարել, որ Բայդենի վարչակազմի կողմից Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը «ամենամեծ ամոթն է երկրի պատմության մեջ»:

«Բանը հասնում է նրան, որ ես իսկապես այլընտրանք չունեմ»,- հավելել է նա:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին բավականաչափ իրավասու չի համարում պաշտոնի համար, եւ որ ներկայիս վարչակազմը խորացնում է պառակտումը ամերիկյան հասարակության մեջ: «Նրանք անընդհատ պնդում են, որ ցանկանում են միավորել մարդկանց, որ ցանկանում են ներառական լինել, բայց նրանք այդպիսին չեն»,- ասել է նախկին նախագահը:

Սակայն այս պահին անհայտ է մնում՝ պաշտոնապես կհայտարարի՞ արդյոք Դոնալդ Թրամփն իր թեկնածության մասին, եւ երբ դա կանի: