Ընդդիմադիր նիկոլը իր ողջ գործունեության ընթացքում բողոքում էր և աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

«Ավելին, երկուսին էլ իշխանահաճո պատկերներ նկարող նկարիչներ էր անվանում։

Խոսքը գնում էր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի և իրենց ղեկավարների մասին։

Դե հիմա կռահեք, 2018-ի իշխանազավթումից հետո, ո՞ր երկու պաշտոնյաներն են պահպանել իրենց զբաղեցրած պաշտոնները և շարունակում են պաշտոնավարել ցայսօր։

Դե իհարկե ԿԸՀ-ի և Վիճակագրության ղեկավարները»,- գրել է Վարդանյանը: