Հաշվվել է զոհերի թիվը մարդկանց իրավունքների ոտնահարման եւ շրջակա միջավայրի վնասների դեմ պայքարող աշխարհի ակտիվիստների շրջանում: Global Witness միջազգային կազմակերպությունը 2020 թվականին հասարակական գործիչների սպանությունների ռեկորդ է գրանցել եւ տվյալները հրապարակել իր կայքում:

Ըստ հետազոտողների՝ 2020-ին մահացել է 227 ակտիվիստ, ամենաշատը՝ 2012 թվականին: Փորձագետները եզրակացնում են, որ կլիմայի ճգնաժամի խորացման հետ մեկտեղ աճում է բռնության դեպքերի թիվը նրանց դեմ, ովքեր պաշտպանում են մոլորակը աղետներից, մարդկանց՝ հողի եւ արժանապատիվ գոյության իրավունքները:

Սպանությունների մոտ մեկ երրորդը կապված էր անտառների պահպանության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսական բիզնեսի, հիդրոէլեկտրակայանների եւ այլ օբյեկտների շինարարության հետ: Զեկույցում ընդգրկված են նաեւ մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվել ջրային ռեսուրսների աղտոտմանը: Մեքսիկայում գրանցվել է 30 մահացու հարձակում բնապահպանների դեմ՝ 67 տոկոսով ավել, քան 2019 թվականին:

Կոլումբիան երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղում է ակտիվիստների սպանությունների թվով (65): 2015 թվականից ի վեր, երբ մոտ 200 երկիր ստորագրեց Փարիզի կլիմայի պայմանագիրը, միջին հաշվով շաբաթական չորս ակտիվիստ է հարձակման ենթարկվում: Կանայք ավելի հաճախ են բախվում գենդերային հիմքով նվաստացման ձեւերին, այդ թվում՝ սեռական բռնությանը:

«Պետությունները պետք է հոգ տանեն, որպեսզի ազգային քաղաքականությունը պաշտպանի բնապահպան ակտիվիստներին, իրավապաշտպաններին եւ հանցագործությունների հետաքննություն իրականացնի: Սա կլիմայի պաշտպանության վերջին գիծն է: Ոգեշնչող է, որ նույնիսկ տասնամյակների ճնշումից հետո սոցիալական ակտիվիստները շարունակում են պաշտպանել իրենց հայացքները»,- ընդգծվում է զեկույցում: