Միացյալ Նահանգները 64 մլն դոլար կտրամադրի Աֆղանստանին մարդասիրական օգնության համար, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն Աֆղանստանին նվիրված համաժողովի ժամանակ:

«Այսօր ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները մոտ 64 մլն դոլար մարդասիրական օգնության նոր տրանշ են հատկացնում: Այս միջոցները կաջակցեն ՄԱԿ-ի, այդ թվում՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ այլ ոչ կառավարական կառույցների աշխատանքներին»,- ասել է նա: