Սյունիքի մարզի Տեղ գյուղի այն հատվածից, որն այժմ ադրբեջանական ԶՈՒ-երի վերահսկողության ներքո է, ադրբեջանցի զինվորականները գողացել են Տեղ գյուղի բնակչի «Ուազը»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Տեղ գյուղի գյուղապետ Ներսես Շադունցը։

Նա պատմեց, որ ավտոմեքենան պատկանում էր արցախցու, որը 44-օրյա պատերազմից հետո բնակություն էր հաստատել իրենց գյուղում։

«Ճանապարհին մեքենայի վառելիքն ավարտվել էր, ինքն էլ շփոթվել ու Ադրբեջանի կողմից վերցրած տարածք էր մտել։ Մեքենան այնտեղ է թողել ու եկել գյուղ, որ վառելիքը բերի, վերադարձել ու տեսել է, որ մեքենան կապել են կամազին ու տանում են ադրբեջանցի զինվորականները»,- պատմեց Շադունցը։