«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագրի» փիառ թիմը լրջորեն է մոտենում նաեւ ՏԻՄ ընտրություններին։ Երեկ կուսակցության «փիառշչիկները» նախատեսում էին հավաք անցկացնել և որոշել առաջիկա անելիքները։

Մասնավորապես՝ որոշել են քարոզարշավի ամեն օրվա համար հստակ ծրագրեր գրել, ֆինանսավորումն էլ կլինի կուսակցության կողմից, և մարզային թեկնածուները ստիպված չեն լինի գումար հայթայթել, կաշխատեն փիառ մասնագետների հետ։ Միջոցներ են նախատեսել նաև լրատվական կայքերում քաղաքական գովազդ տեղադրելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: