Քաբուլում ուսանողուհիների խումբը ակցիա է անցկացնում՝ հաջակցություն «Թալիբան»-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Afgan Urdu-ի տվյալների՝ ուսանողուհիներն աջակցում են հիջաբի պարտադիր կրման մասին որոշմանն ու տղամարդկանցից առանձին ուսուցմանը։

Ռեսուրսը տեսահոլովակ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես են սեւ հիջաբներով կանայք թալիբամետ կարգախոսներով պաստառներ ցույց տալիս։

Քաբուլում կանայք մի քանի անգամ փորձել են բողոքի ակցիաներ իրականացնել թալբների դեմ՝ պահանջով պաշտպանել իրենց իրավունքները, սակայն թալիբները արցունքաբեր գազ են կիրառել եւ կանգնեցրել կանանց երթը դեպի նախագահական պալատ։