Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Ռաֆայել Զաքարյանին ազատել Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: