Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2020 թ․ հոկտեմբերի 27-ին՝ պատերազմի ընթացքում։

Նշենք, որ նա փոխարինել էր Ջալալ Հարությունյանին, որը մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորվել էր, այդ պատճառով ազատվել պաշտոնից։