Բուժհաստատությունների աշխատակիցները զանգվածային բողոքի ակցիա են իրականացնում Վարշավայում, հաղորդում է ՌԻԱ-ն։

Բժիշկները, բուժքույրերը, փրկարարները և լաբորանտները փորձում են հասնել աշխատանքի պայմանների լավացման, հավելյալ արձակուրդների, նվազագույն աշխատավարձի փոփոխության եւ այն միջին եվրոպական չափի հասցնելուն։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ ունեն պաստառներ՝  «Արժանավայել աշխատավարձ», «Առողջապահական համակարգը իշխանության ծառան չէ», «Բավական է», «Առանց բժիշկների չկա բուժում» գրություններով։

Ցուցարարները մտադիր են երթով քայլել մինչեւ Առողջապահության նախարարություն, կառավարություն եւ խորհրդարան։