Տաջիկստանի ռուսաստանյան ռազմակայանը մինչև տարեվերջ կստանա 30 ժամանակակից նոր տանկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 10-ին հաղորդել Է Կենտրոնական ռազմական օկրուգը (ԿՌՕ):

«Շուրջ 100 միավոր զրահատանկային սպառազինություն, այդ թվում՝ բարելավված մարտական բնութագրերով Т-72Б3М 30 տանկ Է ընթացիկ տարվա սկզբից հասել ԿՌՕ-ի զորամասեր: Այսօրվա դրությամբ մենք Т-72Б3М-ով լիովին վերազինել ենք տանկային դիվիզիայի մոտահրաձգային գնդի տանկային գումարտակը: Մինչև տարեվերջ ևս 30 ժամանակակից տանկ կհասնի՝ փոխարինելու Տաջիկստանի ռուսաստանյան ռազմակայանի տանկային գումարտակի ավելի վաղ վերափոխված մարտական մեքենաներին»,-հաղորդագրությանն մեջ մեջբերվում Է ԿՌՕ-ի ավտոզրահատանկային ծառայության պետ գնդապետ Խանիֆ Բեգլովի խոսքը:

ԿՌՕ-ի մամուլի ծառայությունում ճշտել են, որ Т-72Б3М տանկերում բարձրացված Է անձնակազմի և ուժակայանքի զրահապաշտպանությունը՝ ակտիվ և պասիվ պաշտպանության արդի միջոցների օգտագործման հաշվին: Տանկը հանդերձված Է բարելավված բալիստիկայով և մեծացված ռեսուրսով հրանոթով: Նաև մարտական մեքենաները հանդերձված են նոր շարժիչով և կապի «Ակվեդուկ» խանգարապաշտպանված համակարգով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: