Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի  157.5-րդ կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Նորիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ: