Սպուտնիկ V հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստումից հետո մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Մինչ օրս Սպուտնիկ V-ով պատվաստումից հետո մահվան դեպքեր չկան», — ասել է նա:

Սպուտնիկ V-ն գրանցվել է Ռուսաստանում 2020 թվականի օգոստոսի 11-ին ՝ դառնալով աշխարհում առաջին պաշտոնապես գրանցված հակակորոնավիրուսային պատվաստանյութը: