Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ով ավարտել է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի առաքելությունը, հաղորդել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՊՆ-ն:

Ռուստամովը Հասանովին է ներկայացրել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ: