Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակնարկել է, որ կարող է ՄՅՈՒ-ում մնալ 4 տարի՝ պայմանագրով նախատեսված 2-ի փոխարեն։ Այս մասին գրում է TalkSport-ը։

Ֆուտբոլիստն ասել է, որ պայմանագրի երկարաձգումը խնդիր չի լինի։ Եթե դա տեղի ունենա, ապա պայմանագրի ավարտին Ռոնալդուն արդեն 40 տարեկան կլինի։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ակումբ է վերադարձել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, անպայման կխաղա Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Նյուքասլի» հետ խաղում: