Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են միասնական ագրարային քաղաքականություն ձևավորելու շուրջ: Այս մասին ասվում Է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի և Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի համատեղ հայտարարությունում։

Երկու երկրների կառավարությունների ղեկավարները սեպտեմբերի 10-ին անցկացրել են Միութենական պետության նախարարների խորհրդի նիստ: Նիստի արդյունքներով՝ հավանություն Է տրվել «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների՝ 2021-2023 թվականներին իրագործման հիմնական ուղղություններին» և 28 միութենական ծրագրի, որոնք ուղղված են ռուս-բելառուսական ինտեգրացման ամրապնդման խնդիրների իրականացմանը:

«Կողմերը պայմանավորվել են իրականացնել գյուղատնտեսության բնագավառի օրենսդրության մերձեցում՝ նպատակ ունենալով մեծացնել գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ առեւտրի ծավալները, վերացնել վարչական արգելները, ապահովել պարենային անվտանգությունը եւ գյուղատնտեսության համատեղ գիտատեխնիկական զարգացումը»,-ասվում Է հայտարարությունում։