Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան աճում են մեկ օր առաջ 1,5%-ով նվազեցումից հետո։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,69%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց մինչեւ 71,94 դոլար։

WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,6%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 68,56 դոլար։

Ուրբաթ առավոտյան նավթի շուկայում կոռեկցիոն աճ է գրանցվում։ Նման դինամիկան նպաստել է ԱՄՆ-ում նավթի պաշարների մասով վիճակագրությանը։ Այսպես, երկրում նավթի կոմերցիոն պաշարները մեկ շաբաթում նվազել են 1,5 մլն բարելով՝ կամ 0,4%-ով՝ կազմելով մինչեւ 423,9 մլն բարել։ Ընդ որում, վերլուծաբանները ենթադրում են, որ ցուցանիշը նվազել է 4,6 մլն բարելով։