Սկանդալային մոդել Սյուզաննա Սեդրակյանը սպասում է իր առաջնեկին։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է Սեդրակյանը պարզում առաջնեկի սեռը։ Դատելով տեսանյութերից պարզ է դառնում, որ սկանդալային մոդելը աղջիկ երեխա է ունենալու։ Միաժամանակ Սեդրակյանը տեսանյութերում գրեթե միայնակ է երևում։ Նա իր անձնական կյանքը փորձում է խնամքով թաքցնել երեխայի հորը։ Բայց մամուլի հրապարակումների համաձայն Սյուզաննա Սեդրակյանի սիրեցյալը 26-ամյա Արմեն Վիրաբյանն է՝ Semur & co ընկերության սեփականատերերից մեկը։

Հիշեցնենք, որ Վիրաբյանի նկատմամբ մահափորձ էր արվել։ Օգոստոսի 1-ին` ժամը 00։40-ի սահմանում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ կրակոցները հնչել են Խանջյան փողոցից դեպի Վերնիսաժ տանող հատվածում։

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված մոտ 8 պարկուճ։

Կրակոցների վայրից բավականին հեռու` Հանրապետության հրապարակի մոտ, Արամ Մանուկյանի արձանի դիմաց Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Range Rover» մակնիշի 50 DD 555 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի մի քանի հետքեր։ Այն վարելիս է եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Արմեն Վիրաբյանը, ով Semur & co ընկերության սեփականատերերից մեկն է: