Հոկտեմբերի 17-ին Հանրապետության 9 համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը։ «Կուսակցության քաղաքական խորհուրդը կայացրել է որոշում, ըստ որի բացառապես հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին ԲՀԿ-ն չի մասնակցելու»,- ասաց Իսայանը, հավելելով, որ որեւէ թեկնածու չեն առաջադրելու, չեն սատարելու առաջադրված որեւէ թեկնածուի։

ԲՀԿ փոխնախագահի խոսքով այս որոշումը վերաբերում է միայն հոկտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններին։