Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում որոշվել է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Այդ մասին տեղեկացրել է ՀՀԿ լրատվական ծառայությունը։

Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը, եւ հաստատվել է ավագանու թեկնածուների ցուցակը։