Այս պահին Եվրոպական միության երկրների մուտք գործել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանափակումներ չեն գործում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Քաղաքացիական ավիացիայի կոմիտե մամուլի ծառայությունից։

«Այս պահին սահմանափակումներ Եվրոպական միություն երկրներ գնացող ՀՀ քաղաքացիների համար չեն գործում։ Թռիչքներն իրենց հունով ընթանում են, ոչինչ դեռ չի փոխվել»,- նշեցին քաղավիացիայից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական Միության խորհուրդը Հայաստանը հեռացրել է «անվտանգ երկրների» ցանկից։ Այդ ցանկին են ավելացել նաև Ադրբեջանը, Սերբիան, Ալբանիան, Բրունեյ Դարուսալամը, Ուրուգվայը։

Նշենք, որ այս երկրներից ուղեւորությունները դեպի ԵՄ ենթակա են ժամանակավոր սահմանափակման: Սա չի խոչընդոտում անդամ պետությունների՝ ամբողջովին պատվաստված ճանապարհորդների համար դեպի ԵՄ ճանապարհորդությունների ժամանակավոր սահմանափակումները վերացնելու հնարավորությանը: