Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Դատարանը միաժամանակ բավարարել Լիպարիտ Սիմոնյանի բողոքը եւ ոչ իրավաչափ է ճանաչել դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։ Վերջինս անհապաղ ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ: Ձայնագրությունում նշվում էր, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին: Փաստի առիթով հարուցված է քրեական գործ՝ կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության մասին հոդվածներով: Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման է ստորագրել: