ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետական աշխատողներին եւ ընկերությունների աշխատողներին պարտավորեցրել է պատվաստվել COVID-19–ի դեմ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով CNN-ին։

Բայդենը կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցների մասին հրամանագիր է ստորագրել։

Համաձայն հրամանագրի՝ բոլոր դաշնային ծառայողները, բուժանձնակազմը եւ խոշոր ընկերությունների աշխատակիցները պարտավոր են պատվաստվել։

Բայդենի խոսքով՝ պարտավորությունը կանդրադառնա մոտ 100 մլն ամերիկացու։

ԱՄՆ աշխատանքի նախարարությունը հանձնարարել է ընկերություններին, որոնցում մոտ 100 մարդ է աշխատում, պատվաստվել իր աշխատակիցներն։ Ընդ որում, ի տարբերություն պետական ծառայողների՝ պատվաստումը կարելի է փոխարինել ՊՇՌ-թեստերով, որոնք պետք է հանձնել ամեն շաբաթ։ Պահանջները չկատարելու համար տուգանք է նախատեսված։