Թիվ 122 դպրոցում աղմկահարույց ձայնագրության հետքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ըստ իրավապահների՝ երևանյան դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։ Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։

Ավելի վաղ էլ Կրթության նախարարությունն էր տնօրենին զրկել որակավորման հավաստագրից։