Փարիզի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբոր՝ ցածր ատյանի դատարանի վճիռը: Նա մեղավոր է ճանաչվել պետական ​​միջոցներից միլիոնավոր եվրոների սեփականություն ձեռք բերելու մեջ, հաղորդել է AFP-ն:

Դատարանը հաստատել է նաեւ Ռիֆաթ Ասադի չորս տարվա ազատազրկումը, թեեւ 84-ամյա նախկին հրամանատարը դժվար թե պատիժն ամբողջությամբ կրի՝ տարիքի պատճառով:

Վճիռը ճանապարհ է բացում Ֆրանսիայում Ռիֆաթ Ասադի ամբողջ ունեցվածքի բռնագրավման համար, որը գնահատվում է մոտ 90 միլիոն եվրո: