Վրաստանի Կախեթի մարզի Քվարելի քաղաքում զինված տղամարդը ներխուժել է Վրաստանի բանկի մասնաճյուղ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հայտարարությունը:

«ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացվել են Քվարելիի Չավչավաձե փողոցում: Նախնական տեղեկության համաձայն՝ զինված տղամարդ է ներխուժել բանկի մասնաճյուղ: Ոստիկանության աշխատակիցները հաղորդում ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Երկրի ՆԳՆ-ից հայտնում են, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ և անհապաղ միջոցառումները: