Զինված տղամարդը, որը Կվարելի քաղաքում (Կախեթիի շրջան) ներխուժել էր Վրաստանի բանկի մասնաճյուղ և պատանդներ պահել այնտեղ, ձերբակալվել է ոստիկանության կողմից:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասել է ՆԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Քեթևան Կովզիաշվիլին:

«Գործողությունը, որը տևեց մի քանի ժամ, բարեհաջող ավարտվել է: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բերման են ենթարկել բանկի վրա հարձակված անձին: Բոլոր պատանդները, ինչպես ավելի վաղ ասել եմ, ազատ են արձակվել, նրանք անվնաս են», — ասել է Կովզիաշվիլին: