Սեպտեմբերի 7-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհից Զառիթափ բնակավայր տանող ճանապարհին «ՈւԱԶ-452» ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը և 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Uեպտեմբերի 8-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված «ՈւԱԶ-452»-ի ուղևորը՝ 40-ամյա Վահե Բաբայանը, մահացել է: